00:00:00

«Սա խայտառակություն է. Այս դեպքն աննախադեպ դաժան է». Միքայել Մելքումյան

11:50, 26 օգոստոս 2020

Մեծ ցավ ապրեցի՝ իմանալով, որ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի 6-ամյա երեխան, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա, մասնվորապես, նշել է. «Սա խայտառակություն է: Փաստորեն հասարակությունը, եւ առաջին հերթին՝ համայնքը, չկարողացավ պաշտպանել երեխային: Հաստատ այդ ընտանիքի երեխաները դուրս են եկել, խաղացել, շփվել մարդկանց, համայնքի մյուս հասակակից երեխաների հետ, մյուսները՝ ավելի ավագները հաճախել են դպրոց: Եվ ի՞նչ: Ոչ ոք ոչ մի բան չի նկատել, որովհետեւ քար անտարբերություն է եղել: Բա ինչի՞ համար են համայնքի ավագանին, գյուղի մեծերը, ավագները, եղանակ ստեղծողները: Այս դեպքն աննախադեպ դաժան է: Պատկերացնում եմ, թե ինչ հոգեկան ապրումներով են մեծանալու 6-ամյա երեխայի քույր-եղբայրները: Հանրությունը պետք է սթափվի: Համայնքապետարանի գործունեությունը միայն գումար հավաքելը եւ բաշխելը չէ: Համայնքապետարանի գործունեությունն առաջին հերթին բնակիչներին լավ ճանաչելն ու նրանց հոգսերը թեթեւացնելն է, առողջ եւ բարոյական մթնոլորտի ձեւավորումն է: Իսկ տվյալ դեպքում այդ ընտանիքում բարոյական արժեքներն իսպառ վերացած են եղել, ցավոք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր