00:00:00

Կորոնավիրուսով վարակման 131 նոր դեպք մեկ օրում. մահացել է 7 մարդ. ապաքինվել է 252-ը

10:57, 26 օգոստոս 2020

Հայաստանում օգոստոսի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 131 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ օգոստոսի 25-ին հաստատվել է կորոնավիրուսի 43067 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 198569, վերջին մեկ օրում` 1696 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 5216 պացիենտ, նվազել է 127-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 36727 անձ` վերջին մեկ օրում 252 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 861 է: Արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 264 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր