00:00:00

ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման այց է իրականացվել Ոստիկանության Կենտրոնականի բաժին

16:58, 25 օգոստոս 2020

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու առնչությամբ: Այս մասին հայտնում են ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Տեղի են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, ուսումնասիրվել են նրանց բերման ենթարկելու հիմքերը, ինչպես նաեւ իրավունքների ապահովման վիճակը։ Առանձնազրույցների ընթացքում բարձրացվել է հարց՝ կապված, բերման ենթարկվածների պնդմամբ, մեկից ավելի անգամ նույն արարքի՝ դիմակ չկրելու համար տուգանքներ նշանակելու պրակտիկայի հետ։ Այցի արդյունքների հիման վրա գրություն կհասցեագրվի Ոստիկանություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր