00:00:00

Մնացականյանը իր զորակցությունն է հայտնել Վրաստանի ԱԳ նախարարին՝ Դուշեթի շրջանում ողբերգական վթարի կապակցությամբ

16:00, 25 օգոստոս 2020

Օգոստոսի 25-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել իր վրաց գործընկերոջ՝ Դավիդ Զալկալիանիի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Նախարար Մնացականյանը զորակցություն է հայտնել նախարար Զալկալիանիին Դուշեթի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ` ցավակցելով զոհվածների ընտանիքներին եւ շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորներին: Արտգործնախարարներն անդրադարձել են երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ կարեւորելով բազմաոլորտ համագործակցության հետագա ամրապնդման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրումը: Նախարարներ Մնացականյանը եւ Զալկալիանին մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման եւ դրա սոցիալ-տնտեսական հետեւանքների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ: Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարը կարեւորել է տարածաշրջանային խաղաղության, կայունության եւ անվտանգության պահպանմանն ուղղված քայլերը եւ այս ուղղությամբ փոխգործակցությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր