00:00:00

Միքայել Մալխասյանն ընտրվեց ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի քարտուղար

13:46, 25 օգոստոս 2020

Միքայել Մալխասյանն ընտրվեց ԵՊՀ ՀԽ քարտուղար։ Այս մասին Facebook_ի իր էջում գրել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը: Նշենք, որ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այս պահին ընթանում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում երեք հարց է: Նոր կազմով Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստի օրակարգային առաջին հարցով նախատեսված է «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի, իսկ երկրորդ հարցով՝ քարտուղարի ընտրությունը։ Օրակարգային երրորդ հարցի ընթացքում Հոգաբարձուների խորհուրդը քննարկելու է «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի եւ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի Իջեւանի մասնաճյուղի տնօրենի մրցույթների գործընթացները։ Լրագրողներին թույլ չեն տվել ներս մտնել եւ լուսաբանել նիստը: Գեւորգ Էմին-Տերյանը այս առնչությամբ Facebook-ի իր էջում գրել է. «Վարագ Սիսեռյանը և Ժաննա Անդրեասյանը դեմ են, որ լրագրողներին ներս թողնեն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր