00:00:00

Աշխատանքից ազատվել է իմ հանձնարարականին չհետևելու պատճառով. Արայիկ Հարությունյան

16:37, 25 օգոստոս 2020 Լեռնային Ղարաբաղ

Այսօր Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանին աշխատանքից ազատելու մասին կառավարության որոշում եմ հաստատել, իսկ պատճառն իմ հանձնարարականին չհետևելն է՝ պաշտոնական դիրքի չարաշահմամբ որդուն իր ենթակայությամբ վարչակազմի աշխատակազմում գործի ընդունելը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Նորից եմ դիմում պետական բարձրաստիճան պաշտոնյաներին. բոլոր հանձնարարականներիս կատարման հարցում լինելու եմ հետևողական, իսկ ձեր խնդիրը Հայրենիքին բարեխղճորեն ծառայելն է միայն: Այլապես միասին աշխատելու եզրեր չեն լինի»,-նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր