00:00:00

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

11:46, 25 օգոստոս 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակալե Պոուին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Ուրուգվայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն եւ բարգավաճում: Հայ-ուրուգվայական ավանդական ջերմ եւ բարեկամական կապերն ամուր հիմք ունեն, որոնց շնորհիվ մեր պետությունների միջեւ ձեւավորվել են անկեղծ երկխոսություն եւ արդյունավետ գործակցություն: Լիահույս եմ, որ մեր երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերություններում կարձանագրենք նորանոր հաջողություններ՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր