00:00:00

Մեր դեմ արշավ եք տանում՝ թուրքերի հետ միասին տեղեկատվական նույն մուղամը քաշելով. Արմեն Աշոտյան

23:19, 24 օգոստոս 2020

Հանրայինի եթերում Անդրանիկ Քոչարյանը շարունակում է այս ապազգային իշխանությունների դավադիր քարոզչությունը՝ հարցականի տակ դնելով հայկական բանակի ապրիլյան հաղթանակը։ Ադրբեջանական քարոզչամեքենան 4 տարում չի կարողացել հասնել նրան, ինչին լծվել է ողջ նիկոլ-ինֆոն։ 2016-ի ապրիլին մեր տղաների արյամբ վաստակածը ներքաղաքական ճղճիմ բրբրդոցու համար հորթի հրճվանքով թշնամուն նվիրում եք, որ ի՞նչ անեք։
Ձեզ թվում է, թե Սերժ Սարգսյանին կամ Հանրապետականին եք վնասու՞մ։ Մի՞թե այդքան կարելի է ատել սեփական պետությունն ու հայրենիքը, որ ներքին քաղաքական շահերի համար մրոտել մեր պետության նորագույն պատմության հանգուցային էջերից մեկը: Ինչքա՞ն, մեղմ ասած, տկար եւ սնանկ պետք է լինել, որ Հայաստանի Հանրայինի եթերում հայտարարել, որ ադրբեջանական ՅԱՇՄԱՆ Ապրիլյան պատերազմի ժամանակ հասել է հաջողության։ Իզուր եք նրան Հանրային հրավիրել։ Միանգամից AzTV-ին հարցազրույց տայիք։ Մեր դեմ արշավ եք տանում՝ թուրքերի հետ միասին տեղեկատվական նույն մուղամը քաշելով։ Չե՞ք հասկանում, որ մրոտում են ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ Հայաստանն ու Արցախը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր