00:00:00

Խոչընդոտում են կազմակերպության փաստաբանի գործունեությանը․ հայտարարություն

18:26, 17 ապրիլ 2018 Իրավական

2018 թվականի ապրիլի 16-ին ժամը 14:00-ի սահմաններում Արաբկիրի ոստիկանական բաժնում Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպության փաստաբան Արա Ղարագյոզյանի փաստաբանական գործունեությունը խոչընդոտվում է ոստիկանության աշխատակիցների կողմից։ Ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տալիս փաստաբանին տեսակցել բերման ենթարկված Մերի Գալստյանին, որը այլ քաղաքացիների հետ 4 ժամից ավել գտնվում է ոստիկանության բաժանմունքում։ Ըստ քաղաքացիների խոսքերի իրենք ենթարկվել են վատ վերաբերմունքի ոստիկանության աշխատակիցների կողմից, վերջիններիս բերման ենթարկելու ընթացքում ստիկանները կիրառել են ուժ, պատճառել ֆիզիկական ցավ և  հայհոյել քաղաքացիներին։  Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունը դատապարտում է ոստիկանության նման գործելաոճը և կոչ անում անհապաղ թույլատրել փաստաբանին տեսակցել իր պաշտպանյալի հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր