00:00:00

Կորոնավիրուսով վարակման 33 նոր դեպք մեկ օրում. մահացել է 3 մարդ

11:03, 24 օգոստոս 2020

Հայաստանում օգոստոսի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 33 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ օգոստոսի 24-ին հաստատվել է կորոնավիրուսի 42825 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 195574, վերջին մեկ օրում` 380 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 5666 պացիենտ, նվազել է 28-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 36049 անձ` վերջին մեկ օրում 58 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 854 է: Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 256 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր