00:00:00

Արտաշյանները, ցավոք, պատերազմի ծանր կնիքը կրող միակ ընտանիքը չեն Արցախում․ Արայիկ Հարությունյան

10:08, 24 օգոստոս 2020

Սիրելի ՛ հայրենակիցներ, Այսօր Մարտունի քաղաքի օրվան նվիրված տոնակատարության ընթացքում բնակարանի բանալիներ եմ հանձնել անհայտ կորած ազատամարտիկի որդի, հինգ զավակների հայր Արտաշ Էդվարդի Արտաշյանին, ում հարազատ եղբայրն Արցախյան պատերազմի նահատակներից է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա մասնավորապես, նշել է. «Արտաշյանները, ցավոք, պատերազմի ծանր կնիքը կրող միակ ընտանիքը չեն Արցախում, բայց Աստծո բարեգթությամբ Արտաշի 5 որդիները նորից երջանկություն բերեցին այդ գերդաստանին: Բարեմաղթանքս է, որ նոր օջախը ձեռքբերումների նոր էջ բացի նրանց համար: Նորից հավաստում եմ, որ մեր Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի գտնվում է պետության ուշադրության կենտրոնում, և իրար նեցուկ լինելով միայն կկարողանանք ապահովել ցանկալի արդյունք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր