00:00:00

«Հայկական կերպար՝ #ArmenianLook» տղամարդկանց համար

16:12, 22 օգոստոս 2020

«Հայկական կերպար՝ #ArmenianLook» նախագծի շրջանակում «Տեղական արտադրանք» ֆեյսբուքյան նախաձեռնության անդամների ջանքերով անցկացվեց ևս մեկ ֆոտոշարք: Նախագծի գաղափարին՝ խթանել հայկական արտադրությունը, այս անգամ մեծ սիրով և պատրաստակամությամբ միացել են ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը, հեռուստամեկնաբան, հեռուստալրագրող Աբրահամ Գասպարյանը և երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո): Նախաձեռնությանը միացած «Kammsi», «Ustian»,  «Nikolay Watches», «Charon Black», «Horus Leather Handcraft Studio», «DANZ» հայկական արտադրությամբ զբաղվող ընկերությունների արտադրատեսակներով հնարավոր դարձավ ստեղծել մասնակիցների հայկական կերպարը՝ #ArmenianLook-ը։   Հարկ ենք համարում նշել, որ «Հայկական կերպար» նախագծի շրջանակում ստեղծվում է կերպար՝ ամբողջովին ձևավորված հայկական արտադրության հագուստով, կոշիկով և աքսեսուարներով, որոնք բավականին հարմար են և մատչելի: Այս մասին փաստում են նաև ֆոտոշարքի մասնակիցները: Հիշեցնենք, որ Նախագծի նպատակն է խթանել հայկական արտադրանքի սպառումը, ներկայացնել Հայաստանում գործող այն ընկերությունները, որոնց արտադրանքը որակով ու ոճով չի զիջում օտարերկրյա հայտնի ապրանքանիշներին: Նախագծի հեղինակները նշում են, որ ֆոտոշարքը շարունակական է լինելու` հագեցած նոր և հետաքրքիր  կերպարային լուծումներով։   Կոշիկ՝ Charon Black Shoes Տաբատ՝ Ustian Վերնաշապիկ՝ Kammsi Գոտի և դրամապանակ՝ Horus Leather Handcraft Studio Ժամացույց՝ Nikolay Watches Ակնոց՝ DANZ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր