00:00:00

Նախագահի աջակցությամբ վերականգնվել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը

15:30, 22 օգոստոս 2020

Նախագահ Արմեն Սարգսյանի աջակցությամբ վերականգնվել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: «Այս եկեղեցում միանգամից մի քանի բան կա՝ Աստծո խոսքն ու հոգին, մեր մշակույթը, մեր գրականությունը, թարգմանչաց արվեստը, գեղանկարչական արվեստը: Սա շատ յուրօրինակ տեղ է: Գուցե սա օրինակ դառնա, որ Հայաստանում սկսենք վերականգնել որմնանկարները, որովհետև այս որակը, այս գույները, այս հագեցվածությունը ուրիշ տեղ չես տեսնի: Բոլորիդ շնորհակալ եմ»,-նշել է նախագահ Սարգսյանը: Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի: https://www.facebook.com/Armpresident/videos/1002585590193488/?t=15&v=1002585590193488

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր