Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 22-ի ցերեկը, 23-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 24-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Օգոստոսի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 22-23-ը կնվազի 11-13 աստիճանով, 24-27-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ից տեղեկացնում են, որ Երեւանում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը +21+23 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը +8+12, ցերեկը՝ +14+18,
Կոտայքի լեռներում՝ գիշերը +8+12, ցերեկը՝ +14+18,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը +12+17, ցերեկը՝ +18+20,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը +8+12, ցերեկը՝ +14+18,
Լոռիում՝ գիշերը +10+14, ցերեկը՝ +17+20,
Տավուշում՝ գիշերը +13+18, ցերեկը՝ +20+24,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը +8+12, ցերեկը՝ +14+18,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը +14+17, ցերեկը՝ +20+23,
Արարատում՝ գիշերը +16+19, ցերեկը՝ +23+25,
Արմավիրում՝ գիշերը +16+19, ցերեկը՝ +23+25,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը +8+12, ցերեկը՝ +14+18,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը +18+21, ցերեկը՝ +23+26,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը +16+19, ցերեկը՝ +21+24,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը +9+13, ցերեկը՝ +14+18,
Արցախում՝ գիշերը +10+13, ցերեկը՝ +14+18 (հովիտներում՝ գիշերը +16+19, ցերեկը՝ +21+24):