00:00:00

ՀՔԱՎ: Ցուցարարներին բերման ենթարկելու մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն

17:57, 17 ապրիլ 2018 Իրավական

Այսօր՝ 2018 թ. ապրիլի 17-ի վաղ առավոտյան, առանց որևէ իրավական հիմքի ակտիվիստներին բերման ենթարկելու մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն: Հաղորդման մեջ նշվում է, որ «Ազատություն» ռադիոկայանի հրապարակած տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես են մի խումբ ոստիկաններ, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, առանց որևէ իրավական հիմքի, բերման ենթարկում մոտ երկու տասնյակ խաղաղ ցուցարարների (ուսանողների)` բռնի ուժով նստեցնելով ոստիկանական ավտոբուս։ Հրապարակված լրատվական տեսանյութից ակնահայտ է, որ խաղաղ ցուցարարներին բերման ենթարկելու որևէ անհրաժեշտություն չկար, քանի որ վերջիններս որևէ հակաիրավական արարք թույլ չէին տվել։ http://hcav.am/events/17-04-2018-06/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր