00:00:00

Կառավարության ՍԴ դատավորի նոր թեկնածուն Էդգար Շաթիրյանն է․ հայտնի է «Իմ քայլի» հետ հանդիպման օրը

09:00, 22 օգոստոս 2020

Վահրամ Ավետիսյանի փոխարեն Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է  առաջարկվել իրավաբան Էդգար Շաթիրյանը։ Նա կարճ ժամանակ եղել է «Իմ քայլի» թեկնածուն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում։ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Էդգար Շաթիրյանն ասաց, որ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ արդեն հանդիպման օր է նշանակվել․ «Հանդիպումը կկայանա վաղը՝ ժամը 13.00-16.00-ին՝ ՔՊ գրասենյակում»։ Շաթիրյանը այլ մանրամասներ չհայտնեց։ Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի համար կառավարության առաջադրած թեկնածու Վահրամ Ավետիսյանը օգոստոսի 18-ին հայտնեց, որ Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին» իր համաձայնությունը հետ կանչելու մասին դիմում։ Նշենք, որ ՍԴ դատավորի պաշտոնում նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել է Արթուր Վաղարշյանին, Դատավորների ընդհանուր ժողովը` Վճռաբեկ դատարանի գործող նախագահ Երվանդ Խունդկարյանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր