00:00:00

Ֆրանսիայում եւ Իսպանիայում կորոնավիրուսի նոր դեպքերի ցավալի ռեկորդներ են գրանցվել

00:00, 22 օգոստոս 2020

Ֆրանսիայում եւ Իսպանիայում կորոնավիրուսի նոր դեպքերի ցավալի ռեկորդներ են գրանցվել։ Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը հայտնել է վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 4586 նոր դեպքի մասին, հաղորդում է Reuters-ը։ Վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 23 մարդ՝ այդկերպ մահվան ելքով դեպքերի ընդհանուր թիվը հասել է 30 503-ը։ Ֆրանսիայում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 234 400-ի։ Իսպանիայում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը հասել է 3650-ի, ինչի հետեւանքով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 386 054-ը։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին յոթ օրվա ընթացքում վիրուսի հետեւանքով մահացել է 125 մարդ։ Չնայած վարակակիրների թվի նվազում է նկատվել վերջին ռեկորդային աճից հետո, սակայն դա կարող է նվազման ընդհանուր միտումները չարտացոլի, քանի որ դրան հաջորդել է վարակի տարածման աճ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր