00:00:00

Էլեկտրոնային ծառայությունների ընդլայնմամբ պայմանավորված՝ ՊԵԿ սպասարկման որոշ կետեր չեն գործի

19:57, 21 օգոստոս 2020

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողներին և քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով մատուցվող ծառայությունների շարունակական ընդլայնմամբ պայմանավորված՝ ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով սույն թվականի սեպտեմբերի 1-ից դադարեցվելու է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչության՝ սպասարկման հետևյալ հասցեներով կետերի գործունեությունը.
  1. ՀՎՍ վարչության թիվ 8 բաժին – հասցե՝ ք. Արմավիր, Չարենցի 24,
  2. ՀՎՍ վարչության թիվ 10 բաժին – հասցե՝ ք. Մարտունի, Շահումյան փ. 2,
  3. ՀՎՍ վարչության թիվ 13 բաժին – հասցե՝ ք. Նոյեմբերյան, Երևանյան 4,
  4. ՀՎՍ վարչության թիվ 16 բաժին– հասցե՝ ք.Ալավերդի, Թումանյան 1ա և ք.Տաշիր, Ջահուկյան 6,
  5. ՀՎՍ վարչության թիվ 18 բաժին– հասցե՝ ք. Սիսիան, Սիսական 1:
Պետական եկամուտների կոմիտեն նշված տարածքներում հաշվառված հարկ վճարողներին և քաղաքացիներին հորդորում է ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով դիմումները և փաստաթղթերը, ինչպես նաև վերջիններիս հուզող հարցերը ներկայացնել էլեկտրոնային հետևյալ հասցեներով․ [email protected], [email protected], [email protected], [email protected], [email protected], [email protected]։ Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ նշված տարածքներում հաշվառված հարկ վճարողները և քաղաքացիներն, անհրաժեշտության դեպքում,  կարող են այցելել նաև Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման ցանկացած բաժին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր