00:00:00

Դասախոսություն, մարտավարաշարային պարապմունքներ. ՀՀ ԶՈՒ-ում կատարելագործում են հմտությունները

19:06, 21 օգոստոս 2020

ՀՀ Զինված ուժերի 4-րդ զորամիավորման ավագ գնդերեց Տեր Գալուստ քահանա Սահակյանը դասախոսություն է անցկացրել կին զինծառայողների համար։ ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեցը զինծառայողներին Աստվածաշունչ է բաժանել: Օգոստոսի 19-20-ը  4-րդ զորամիավորման ենթակա զորամասերում անցկացվել են նաև մարտավարաշարային պարապմունքներ։ Զորամիավորման հրամանատարի տեղակալների, ծառայությունների պետերի գլխավորությամբ ստեղծվել են աշխատանքային խմբեր և մեկնել զորամասեր: Ստուգվել է ստորաբաժանումների փոխգործակցությունը, զինծառայողների պատրաստվածությունն ու մարտական պատրաստականությունը։ Վերադաս հրամանատարությունը նշել է թերությունները, տրվել են դրանք շտկելու համապատասխան հրահանգներ։ Պատրաստության պլանի համաձայն 3-րդ զորամիավորումում մեկնարկել է երկրորդ կիսամյակի ուսումնական փուլը։ Զորամասերում վերսկսվել են տեսական և գործնական պարապմունքները, որոնք միտված են կատարելագործելու զինծառայողների մարտավարամասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր