00:00:00

Եղանակը Հայաստանում. օդի ջերմաստիճանը կնվազի 11-13 աստիճանով

15:25, 21 օգոստոս 2020

Հանրապետության տարածքում օգոստոսի 21-ի երեկոյան հյուսիսային շրջաններում, 22-23-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 24-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 22-23-ը կնվազի 11-13 աստիճանով։ «Հայպետհիդրոմետ»-ից  տեղեկացնում են, որ Երևանում օգոստոսի 21-ի ցերեկը, 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 22-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը +10+15, ցերեկը՝ +15+19, Կոտայքի լեռներում՝ գիշերը +10+15, ցերեկը՝ +15+19, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը +14+17, ցերեկը՝ +20+22, Սևանա լճի ավազանում՝ գիշերը +10+15, ցերեկը՝ +15+19, Լոռիում՝ գիշերը +12+16, ցերեկը՝ +17+21, Տավուշում՝ գիշերը +15+20, ցերեկը՝ +20+25, Արագածոտնի լեռներում՝ գիշերը +10+15, ցերեկը՝ +15+19, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը +17+20, ցերեկը՝ +20+23, Արարատում՝ գիշերը +18+21, ցերեկը՝ +23+26, Արմավիրում՝ գիշերը +18+21, ցերեկը՝ +23+26, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը +10+15, ցերեկը՝ +15+19, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը +18+21, ցերեկը՝ +23+26, Սյունիքի հովիտներում՝ գիշերը +19+22, ցերեկը՝ +26+30, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը +12+15, ցերեկը՝ +19+23, Արցախում՝ գիշերը +19+22, ցերեկը՝ +26+30 (հովիտներում՝ գիշերը +12+15, ցերեկը՝ +19+23):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր