00:00:00

Փաշինյանը դիտավորյալ է ոստիկանությանը թշնամացնում ժողովրդի հետ. Գևորգ Պետրոսյան

13:45, 21 օգոստոս 2020

Իջնում ես բակ՝ մաքուր օդ շնչելու, մեկ էլ՝ ըհը, եկեղեցիների բակերում անհույս վխտացող բախտագուշակ գնչուների նման մոտենում ու տալիս են դարի հարցը՝ «ինչու՞ դիմակ չունեք»:  Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նա գրել է. «Ա՜յ տղա, դիմակով մաքուր օդ ե՞ն շնչում, ձեր ֆանտազիան էս ու՞ր ա հասել... Օր-օրի համոզվում եմ, որ ոստիկանության ու ժողովրդի միջև ատելության խորացման աճն ուղիղ համեմատական է իշխանությունը կորցնելու՝ Փաշինյանի վախերի մեծացմանը: Փաշինյանը դիտավորյալ է ոստիկանությանը թշնամացնում ժողովրդի հետ: Ինչու՞... Շատ պարզ պատճառով... Նա շատ լավ հասկանում է (ինքը դրա փորձն ունի), որ ինքը կարող է «փիլոնազրկվել» միայն նոր հեղափոխության դեպքում, ինչն էլ հնարավոր է միայն ժողովուրդ-ոստիկան համերաշխության պայմաններում... Բայց դե ամեն կանոն ունի իր բացառությունը... Այդքան վախենալու փոխարեն պետք է ճիշտ կառավարել երկիրը, իսկսպես (այլ ոչ թե լայվերով) սիրել ժողովրդին և մոշ աճեցնողների ու ասֆալտ փռողների գործերին անհարկի ու ցուցադրաբար խառնվելու փոխարեն լծվել բուն գործին... Թե չէ միշտ էլ ուրաթը շաբաթից շուտ է գալիս...»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր