ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել անվտանգության նորմերի պահպանումը ՀՀ մարզային տնտեսավարողների մոտ։ ԱԱՏՄ արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետները մշտադիտարկումները շարունակել են Աղվերանի խոշոր հյուրանոցներում և հյուրատներում։
Այստեղ զգալի խախտումներ են գրանցվել՝ չեն եղել սահմանված թվով ոտնակով փակվող աղբամաններ, որոշ հյուրանոցներում աշխատակիցների սնվելու համար չի հատկացվել առանձին տարածք, ախտահանինչ նյութերը չեն համապատասխանել սահմանված պահանջներին, իսկ ախտահանման գործընթացն իրականացվել է ոչ պատշաճ, գրանցամատյանները համապատասխան ձևաչափով չեն լրացվել, բացակայել են նաև իրազեկման պաստառները։ Այս տարածքում գործող մի շարք հանգստյան տների վերաբերյալ կասեցման միջնորդություն կներկայացվի պարետին։
Արտաշատ և Արմավիր քաղաքներում դիտարկել են բանկերը, բջջային կապի օպերատորների սպասարկման գրասենյակները, ատամնաբուժական կաբինետները, գեղեցկության սրահներն ու դեղատները։