00:00:00

Վահե Էնֆիաջյանը առաջարկներ է ներկայացրել 2021թ. պետական բյուջեի օրինագծի քննարկմանը

18:19, 20 օգոստոս 2020

 ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը մի շարք առաջարկներ է ներկայացրել «ՀՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը: Էնֆիաջյանն առաջարկել է նախատեսել անհրաժեշտ դրամական միջոցներ Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի 19, Վարդաշեն 6-րդ փողոցի 66ա/1 և Վարդաշեն 6-րդ փողոց, 68ա հասցեներում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու համար։ Խորհրդարանի փոխխոսնակն առաջարկում է նաև միջոցներ հատկացնել Էրեբունի վարչական շրջանի Ջրաշեն փողոցում ջրագծերի վերանորոգման և Վարդան Աճեմյան 1-ին նրբանցքի կոյուղատար համակարգի կառուցման համար: «ՀՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն է ներկայացրել նաև Տավուշի մարզի սահմանապահ Կոթի գյուղի Աքորու մշակութային տան հիմնովին վերանորոգման, Երևան քաղաքի Նուբարաշեն քաղաքային աղբավայրի խնդիրը լուծելու և այն ընդունված չափորոշիչներին համապատասխանեցնելու, ինչպես նաև Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի 19/1, Խաղաղ Դոնի 23 և 27, Սարի թաղի 6, 7 շենքերում վերելակների փոփոխման համար դրամական միջոցներ հատկացնելու առաջարկները: Ազգային ժողովի փոխնախագահն առաջարկել է նաև միջոցներ հատկացնել ուսանողներին տրամադրվող կրթաթոշակների չափը 2021 թվականին բարձրացնելու նպատակով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր