00:00:00

Կառավարությունը 12.5 մլն դրամ կտրամադրի Դդմաշենի կամրջի վերանորոգման համար

12:40, 20 օգոստոս 2020

Կառավարությունը Դդմաշեն մարզային նշանակության ճանապարհի վրա գտնվող կամրջի վերանորոգման համար կտրամադրի 12.5 մլն դրամ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ կամրջի մասնակից փլուզման հետևանքով նշված կամրջով երթևեկությունը վտանգավոր է դարձել և հաշվի առնելով, որ չփլուզված մասը նույնպես գտնվում է վթարային վիճակում, անհրաժեշտություն է առաջացել այն նորոգել. «Նշված կամուրջը Դդմաշեն համայնքի համար ունի կենսական նշանակություն և նախագծով առաջարկվում է 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարել և կամրջի վերանորոգման համար հատկացնել 12.5 մլն դրամ»: Պապիկյանը հավելեց, որ այս գումարը Գեղարքունիքի մարզպետարանի խնայողությունների արդյունք է և վերաբաշխումը պետք է իրականացվի դրա շրջանակներում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր