00:00:00

2-րդ հարկից ընկած 5-ամյա երեխայի վիճակում դրական տեղաշարժ կա

12:50, 20 օգոստոս 2020

Երևանի Շրջանային փողոցի տներից մեկի երկրորդ հարկից ընկած 5-ամյա երեխայի վիճակում դրական տեղաշարժ կա։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։ Նախօրեի համեմատ երեխայի վիճակն ավելի լավ է, բայց նա շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում։ Հիշեցնենք, որ փոքրիկը գանգաթաղի կոտրվածք ուներ, գլխուղեղի սալջարդ, թոքերի սալջարդ: Բժիշկները նրա վիճակը գնահատել էին ծանր։ Հիշեցնենք, որ երեխան ազնգուշաբար վայր էր ընկել իրենց տան 2-րդ հարկի պատուհանից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր