00:00:00

Կորոնավիրուսի տարածման հարցում կտրուկ անկումներ դժվար թե հնարավոր լինի արձանագրել. Արսեն Թորոսյան

11:34, 20 օգոստոս 2020

Կորոնավիրուսային իրավիճակը համեմատելով նախորդ 2-3 շաբաթների հետ՝ կարող ենք ասել, որ ունենք կայունացում, կառավարության նիստին այսօր ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Բուժօգնության կազմակերպման մասով իրավիճակը կրկին մնում է թեթև և ավելի քան կառավարելի։ Հաշվի առնելով տնտեսական ակտիվությունը և ազգաբնակչության շարժունակությունը, ադ թվում՝ Հայաստան վերադարձող քաղաքացիների թիվը, կարծում եմ, որ շատ դժվար է լինելու օրական արձանագրվող դեպքերից ավելի ցածր դեպքեր ունենալը», - ասաց նախարարը։ Նա նշեց՝ կտրուկ անկումներ դժվար թե հնարավոր լինի արձանագրել։ «Նման կառավարելի վիճակը պահպանելու համար գոնե դրված կանոնները և առկա սահմանափակումները պետք է պահպանվեն», - ասաց Թորոսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր