00:00:00

ՀՀ պարետի սահմանած անվտանգության կանոնները կրթական հաստատություններում

11:28, 20 օգոստոս 2020

ԱԱՏՄ Ֆեյսբուքի էջում հրապարակվել է ՀՀ պարետի 2020 թ. օգոստոսի 18-ի N 253-Ն որոշումը, որը սահմանում է անվտանգության կանոնները ոչ ֆորմալ և շարունակական կրթության հաստատություններում: Աշխատանքի ընդհանուր կազմակերպման համար, մասնավորապես, սահմանվել է․ • Անհրաժեշտ է բացառել մարդկային կուտակում ենթադրող միջոցառումները և ժողովները` բացառությամբ բացօթյա տարածքներում իրականացվողների, իսկ անխուսափելիության դեպքում դրանք անցկացվում են առավելագույնը 20 հոգու մասնակցությամբ: • Ուսումնական կենտրոնն ապահովվում է աշխատակիցների հաշվարկով դիմակների, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների առնվազն 1 շաբաթվա պաշարով, հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով։
Ուսումնական գործընթացի կազմակերպման համար, մասնավորապես, սահմանվել է. • Դասընթացների տեսական մասն իրականացվում է բացառապես հեռավար եղանակով: • Գործնական պարապմունքները, խմբային աշխատանքներն ու թեստավորումը կարող են իրականացվել առկա, եթե հեռավար կերպով դրանք անցկացնել հնարավոր չէ: • Առկա եղանակով նշված աշխատանքներն իրականացնելիս անհրաժեշտ է ապահովել՝ ա. 20 քմ տարածքի հաշվով դասընթացի առավելագույնը 10 մասնակցի միաժամանակյա ներկայություն. բ. դասասեղանների միջև 1.5 մետր հեռավորություն. գ. յուրաքանչյուր դասասեղանին 1 մասնակցի խաչաձև նստեցում։ Անձնակազմի համար մասնավորապես սահմանվել է. • Անհրաժեշտ է ապահովել աշխատողների ջերմաչափում՝ հեռավար կամ անհատական ջերմաչափով: • Աշխատողները պարտադիր կրում են դիմակ: • Ընդմիջումը և սննդի կազմակերպումն անհրաժեշտ է ապահովել 1.5 մետր սոցիալական հեռավորության պահպանմամբ: Սննդի կենտրոնացված կազմակերպման դեպքում այն ապահովվում է օդափոխվող տարածքում: Խոհանոցային հատվածի առկայության դեպքում ապահովվում է մեկանգամյա օգտագործման սպասք: Մասնակիցների համար, մասնավորապես, սահմանվել է. • Յուրաքանչյուր խմբի դասընթացն սկսելուց առաջ կատարվում է մասնակիցների ջերմաչափում հեռավար ջերմաչափով: • Դասընթացի մասնակիցները պարտադիր կրում են դիմակ։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր