00:00:00

Կալանավորին այցելության եկած անձի գուլպայի մեջ կասկածելի զանգված են գտել

16:15, 17 ապրիլ 2018 Իրավական

Ապրիլի 16-ին` ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Կ. Ն-ին կարճատեւ տեսակցության այցելած քաղաքացի Վ. Ս.-ին ենթարկել են անձնական խուզարկության: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ վերջինիս գուլպայի միջից հայտնաբերել եւ առգրավել են պոլիէթիլենային տոպրակով եւ կպչուն ժապավենով փաթեթավորված սպիտակ բյուրեղանման կոշտ եւ մանրեցված կասկածելի զանգվածի խառնուրդ՝ ընդհանուրը 1.9 գրամ քաշով:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության,   նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր