00:00:00

Չինաստանը Կոնֆուցիուսի ինստիտուտի հարցով ԱՄՆ որոշումը գնահատում է որպես դեմոնիզացիայի ակտ

20:33, 14 օգոստոս 2020 Աշխարհ

Չինաստանը Կոնֆուցիուսի ինստիտուտի հարցով ԱՄՆ որոշումը գնահատում է որպես դեմոնիզացիայի ակտ: Նման հայտարարությամբ հանդես է եկել Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը: Նրա խոսքով՝ Պեկինը պահպանում է պատասխան գործողություններ ձեռնարկելու իր իրավունքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ցանկանում եմ հատուկ նշել, որ ԱՄՆ-ում Կոնֆուցիուսի ինստիտուտի նկատմամբ ԱՄՆ գործողությունները դեմոնիզացիայի ակտ է: Մենք ցավում ենք եւ դեմ ենք դրան»,-ասել է դիվանագետը: Նա ԱՄՆ-ին կոչ է արել խուսափել Սառը պատերազմի մտածելակերպից, ուղղել սխալներն ու դադարեցնել կրթական ծրագրերի քաղաքականացումը: Նա ուշադրություն է դարձել նրան, որ ԱՄՆ-ում Կոնֆուցիուսի բոլոր համալսարանները երկար ժամանակ աշխատել են փոխադարձ հարգանքի սկզբունքներին համապատասխան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր