00:00:00

Ավստրիայի ԱԳՆ ղեկավար. ԵՄ-ը պետք է վերանայի Թուրքիայի հետ հարաբերությունները

21:24, 14 օգոստոս 2020 Աշխարհ

ԵՄ-ը պետք է վերանայի Թուրքիայի հետ հարաբերությունները: Այս մասին հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը, հաղորդում է Reuters-ը: «Պետք է ասեմ, որ Ավստրիան մտահոգված է վտանգավոր իրավիճակով, որը, մեր կարծիքով, կարող է սրվել»,-ասել է նա ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: «Թուրքիայի կողմից Արեւելյան Միջերկրածովում ձեռնարկված գործողությունները պետք է ԵՄ-ին ստիպեն վերանայել Թուրքիայի հետ իր հարաբերությունները»,-նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր