00:00:00

Զարիֆն ԱՄԷ-ի եւ Իսրայելի միջեւ գործարքը Լիբանանի եւ տարածաշրջանի այլ երկրների մեջքին հասցված հարված է անվանել

17:28, 14 օգոստոս 2020 Աշխարհ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հարաբերությունների կարգավորման մասին ԱՄԷ-ի եւ Իսրայելի միջեւ գործարքը Լիբանանի եւ տարածաշրջանի այլ երկրների մեջքին հասցված հարված է անվանել, հաղորդում է Tasnim-ը: Զարիֆը, որը ժամանել է Լիբանան, որպեսզի իր ցավակցությունը հասցնի Լիբանանի ժողովրդին՝ կապված Բեյրութում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետ, հանդիպում է անցկացրել Լիբանանի արտաքին գործերի պաշտոնակատար Շարբել Վեհբեի հետ: Զարիֆը հայտնել է, որ Իրանը պատրաստակամ է օգնել Լիբանանին, մասնավորապես՝ էլեկտրամատակարարման, շինարարության ոլորտներում եւ դեղամիջոցների տրամադրման հարցում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր