00:00:00

Տղան 100 հազար դոլար է աշխատել` սեքսով զբաղվելով տարեց կանանց հետ

22:26, 12 օգոստոս 2020 Աշխարհ

Twitter-ի օգտատեր Ջեյմի Պրիմակը կիսվել է իր ընկերուհու որդու հետ կարանտինի ժամանակ պատահած մի պատմությամբ: Կնոջ խոսքով` տղան 100 հազար դոլար է աշխատել` սեքսով զբաղվելով տարեց կանանց հետ:
«Իմ ընկերուհու 20-ամյա որդին մարտ ամսից ապրում էր իր ծնողների հետ կորոնավիրուսային համավարակի պատճառով: Տղայի մայրը նրա սենյակում մաքրություն անելիս կանխիկ 100 հազար դոլար է գտել»,- պատմել է օգտատերը: Նրա խոսքով` տղայի մայրն ու հայրը կարծել են, թե իրենց որդին այդ գումարն աշխատել է թմրանյութեր վաճառելով կամ գողացել է, ուստի  հայրը որդուց անկեղծ պատասխան է պահանջել: «Տղան խոստովանել է, որ ապրիլ ամսին խանութում հանդիպել է հարուստ տարեց կնոջ և ասել նրան, որ իր կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: Կինը տղային հարցրել է` արդյոք ուզում է ամռանը մի փոքր գումար աշխատել: Վաճառողուհին պատմել է, որ այդ կինն ու նրա ընկերուհիները կորոնավիրուսի բացասական թեստի պատասխանով երիտասարդ են փնտրում, որպեսզի օգնություն ցուցաբերեն»,- պատմել է Պրիմակը: Ինչպես արզվել է, այդ կանայք ցանկացել են սեքսով զբաղվել երիտասարդ տղայի հետ և պատրաստ են եղել վճարել 5 հազար դոլար: Ապրիլից մինչև օգոստոս տղան 100 հազար դոլար է աշխատել` քնելով այդ կանանց հետ: Woman.rambler.ru-ի հաղորդմամբ` այժմ վերջինիս ծնողները պահանջում են նրանից վերադարձնել գումարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր