00:00:00

Իրանում ՀՀ դեսպանը այցելել է ԻԻՀ Իսլամական խորհրդի մեջլիս

00:05, 13 օգոստոս 2020 Աշխարհ

Oգոստոսի 12-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Ա․ Թումանյանն այցելեց ԻԻՀ Իսլամական խորհրդի մեջլիս, որտեղ հանդիպում ունեցավ Արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Մ. Զոլնուրի հետ: Այց մասին տեղեկանում ենք դեսպանատան էջից։ Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Oգոստոսի 12-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Ա․ Թումանյանն այցելեց ԻԻՀ Իսլամական խորհրդի մեջլիս, որտեղ հանդիպում ունեցավ Արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Մ. Զոլնուրի հետ: Զրուցակիցները քննարկեցին երկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ եղավ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրներին և այս համատեքստում Ա. Թումանյանը տեղեկություններ ներկայացրեց ս.թ հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական բախման մասին: Քննարկվեցին կորոնավիրուսսային համավարակին, Իրանի նկատմամբ շարունակվող ամերիկյան պատժամիջոցների պայմաններում առևտրատնտեսական հարաբերությունների ներկա վիճակին և զարգացման հնարավորություններին վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ անդրադարձ եղավ ԵԱՏՄ-Իրան համագործակցության ամրապնդմանը և այս առումով Հայաստան-Իրան հարաբերությունների առանձնահատուկ նշանակությանը: Քննարկվեցին երկկողմ և տարածաշրջանային հարաբերություններին առնչվող մի շարք այլ հարցեր: Ա.Թումանյանը և Մ.Զոլնուրը նշեցին միջխորհրդարանական համագործակցության խորացման անհրաժեշտությունը և այս իմաստով կարևորեցին խորհրդարանների ղեկավարների, մշտական հանձնաժողովների և բարեկամության խմբերի միջև փոխգործակցության ակտիվացումը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր