00:00:00

Ֆրանսիան մոբիլիզացնում են ոստիկանական ուժերին դիմակները ստուգելու եւ սոցիալական հեռավորության պահպանման համար

21:53, 12 օգոստոս 2020 Աշխարհ

Ֆրանսիայի իշխանությունները հետզհետե կխստացնեն ոստիկանական ստուգումները, որպեսզի համոզեն մարդկանց դիմակներ կրել այն վայրերում, որտեղ դա անհրաժեշտ է համարվել, ինչպես նաեւ պահպանել COVID-19-ի համավարակի կապակցությամբ ներդրված սոցիալական հեռավորությունը, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով երկրի կառավարությունը: «Մենք շրջադարձային փուլում ենք գտնվում: Մենք պատրաստվում ենք մոբիլիզացնել ոստիկանական ուժերը ստուգումների համար»,- լրագրողներին ասել է երկրի կառավարության մամուլի խոսնակ Գաբրիել Աթալը: Ընդ որում, մամուլի խոսնակը հավելել է, որ մարդիկ պետք է վախենան ոչ թե ոստիկանությունից, այլ վիրուսից, «որը թաքնված է եւ վարակում է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր