00:00:00

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 171-ի

21:24, 11 օգոստոս 2020 Աշխարհ

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը ավելացել է՝ հասնելով 171-ի, 30-40 մարդ մնում է անհայտ կորած, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով լիբանանյան LBC հեռուստաալիքին: Երկրի առողջապահության նախարարի պաշտոնակատար Համադ Հասանի խոսքերով՝ մոտ 1500 տուժածներ հատուկ բժշկական օգնության կարիք ունեն: Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի տարածքում մի շարք հզոր պայթյուններ էին որոտացել: Պայթյունի ալիքը ոչնչացրել է հսկայական թվով շենքեր, կոտրվել են ապակիներ եւ դռներ: Վնասվել է միջազգային օդանավակայանի շենքը: Պայթյունը զգացվել է նույնիսկ Կիպրոսում: Լիբանանի իշխանությունները հայտնում են, որ Բեյրութի նավահանգստի տարածքում տեղի ունեցած հզոր պայթյունների պատճառը պահեստում պահվող 2750 տոննա ամոնիումի նիտրատն է եղել, որը վեց տարի առաջ բռնագրավել են մաքսային ծառայությունները։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր