00:00:00

Պուտինի դստրերից մեկը կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութ է ստացել

16:37, 11 օգոստոս 2020 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դստրերից մեկը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Դրա համար օգտագործվել է ռուսական պատվաստանյութը, որն այսօր Ռուսաստանն առաջինը գրանցել է աշխարհում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ՄԿ-ն: «Իմ դստրերից մեկն այդպիսի պատվաստում է արել»,- ասել է Պուտինը` հավելելով, որ այս կերպ իր դուստրը մասնակցել է փորձարկմանը: Պուտինը հայտնել է, որ առաջին պատվաստումից հետո դստեր ջերմաստիճանը բարձրացել էր մինչեւ 38, հաջորդ օրն ընկել է 37 եւ այդքանը: Ավելի վաղ Պուտինը, հայտարարելով պատվաստանյութի գրանցման մասին, ասել էր, որ այն բարձր արդյունավետություն եւ անվտանգություն է ցույց տվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր