00:00:00

Եգիպտոսում Սենատի ընտրություններ են ընթանում

16:04, 11 օգոստոս 2020 Աշխարհ

Երեքշաբթի Եգիպտոսում մեկնարկել են երկրի Սենատի նորաստեղծ երկրորդ պալատի անդամների  երկօրյա ընտրությունները, հայտնում է Reuters-ը: Նշվում է, որ ընտրությունների ժամանակ խստորեն պահպանվելու են կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ ներդրված միջոցառումները: Սենատն իրենից խորհրդատվական մարմին կներկայացնի` առանց օրենսդրական լիազորությունների: Այն կներառի 200 ժողովրդի կողմից ընտրված եւ 100 նախագահի կողմից նշանակված անդամ: Քվեարկելու իրավունք ունի ավելի քան 100 միլիոն եգիպտացի: Ընտրատեղամասերը բաց են 09:00-ից եւ կաշխատեն մինչեւ տեղական ժամանակով 21:00-ն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր