00:00:00

Մոսկվայում սկսվել է կրտսեր Խաչատուրյան քրոջ դեմ դատը

22:24, 10 օգոստոս 2020 Աշխարհ

Մոսկվայի Բուտիրսկի դատարանում սկսվել է կրտսեր Խաչատուրյան քրոջ դեմ դատը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Դատարանի առջեւ հավաքվել են տասնյակ աջակիցներ, նրանց թվում՝ 18-20 տարեկան աղջիկներ: Ավագ քույրերը՝ Անգելինան եւ Քրիստինան, մեղադրվում են «Նախնական դավադրությամբ սպանություն» կատարելու մեջ: Նրանց սպառնում է 8-20 տարվա ազատազրկում: Կրտսեր դստեր դեմ դատն ընթանում է առանձին, քանի որ նրան անմեղսունակ են ճանաչել: Հիշեցնենք, որ Միխայիլ Խաչատուրյանի սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դին` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած-ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Ալտուֆյեվսկի մայրուղում գտնվող տանը։ Երեք դուստրերը, որոնք մեղադրվում են հոր սպանության մեջ, խոստովանել են հանցանքը։ Քննչական տվյալների համաձայն՝ քույրերից կրտսերը՝ 11-րդ դասարանի աշակերտուհի Մարիան, հորը դանակի մոտ 35 հարված է հասցրել։ Մյուս երկու աղջիկները՝ Քրիստինան (ավագ քույրը) և Անգելինան (միջնեկը) հարվածներ են հասցրել հոր գլխին, իսկ դեմքին գազային ցողիչ են փչել։  Ավելի ուշ հետմահու հոգեբանա-հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ տղամարդն անձի խանգարումներ է ունեցել։ Համացանցում տեսագրություն է հայտնվել, որտեղ հայրը հոգեբանական բռնության է ենթարկում դուստրերին։ Պաշտպանական կողմը պնդում է, որ տարիներ շարունակ Խաչատուրյանը պարբերաբար ծեծել է դուստրերին, իսկ աղջիկները գործել են ելնելով անհրաժեշտ ինքնապաշտպանությունից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր