00:00:00

Բելառուսում նախագահի ընդդիմադիր թեկնածու Տիխանովսկայան Լուկաշենկոյին առաջարկել է բանակցել

19:50, 10 օգոստոս 2020 Աշխարհ

Օգոստոսի 9-ին Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններին մասնակցած ընդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի շտաբի ներկայացուցիչ Մարիա Կոլեսնիկովան հայտարարել է, որ իրենք բանակցություններ են առաջարկել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Մենք տեղեկություն ենք փոխանցել (Բելառուսի նախագահի աշխատակազմին) այն մասին, որ կոչ ենք անում բանակցություններ սկսել, որպեսզի որևէ բռնություն թույլ չտանք բելառուսական հասարակությունում»,-ասել է Կոլեսնիկովան մամուլի ասուլիսի ժամանակ: Բացի այդ, նա անցյալ գիշեր Մինսկում սկսված բողոքի ակցիաներին իշխանությունների արձագանքն անընդունելի է համարել` նշելով, որ պաշտոնական Մինսկը պատասխանատվություն է կրում տեղի ունեցածի համար: Իր հերթին Տիխանովսկայան, որը հրաժարվել է ընդունել ԿԸՀ-ի տվյալներն ու իկրեն հաղթող է համարում, հույս է հայտնել, որ եթե բողոքի ակցիաները կրկնվեն, դրանք խաղաղ կանցնեն: «Մենք կշարունակենք մեր փորձերը իշխանությունների հետ երկխոսություն վարելու ուղղությամբ: Այս ամենը նրանց խղճին է, ոչ թե մեր»,-եզրափակել է իր խոսքը ընդդիմադիր թեկնածուն: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները. Երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 81, իսկ  Տիխանովսկայան՝ 8%-ը: Ընտրություններին հաջորդած բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է մոտ 3 հազար մարդ, ինչի մասին ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է Բելառուսի ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովան: Նա մանրամասնել է, որ բողոքի ակցիաներն անցկացվել են լույս օգոստոսի 10-ի գիշերը՝ երկրի 33 բնակավայրում: Ըստ մամուլի խոսնակի՝ իրավախախտների նկատմամբ մարտական զենք չի կիրառվել, զոհեր չկան: Մինչդեռ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հետընտրական բողոքի ակցիայի մասնակիցները ղեկավարվել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխայից՝ հեռախոսակապի միջոցով: «Մենք պարզել ենք՝ զանգերը եղել են արտասահմանից՝ Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխիայից: Նրանք զանգահարում էին ու ղեկավարում մեր, կներեք իհարկե, բայց ոչխարներին: Նրանք չեն հասկանում՝ ինչ են անում, բայց նրանց ևս կառավարելու են»,-ասել է Լուկաշենկոն ԱՊՀ Գործադիր կոմիտեի, Համադաշնության դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևի հետ հանդիպման ժամանակ: Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ թույլ չի տա երկրում «մայդան» անել և երկիրը պառակտելու փորձերին ադեկվատ պատասխան կտա: «Թույլ չենք տա պառակտել երկիրը»,-ասել է նախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր