00:00:00

Իրավիճակն Ախալքալաքում կայուն է. Վրաստանի ՆԳՆ փոխնախարար

22:28, 09 օգոստոս 2020 Աշխարհ

Վրաստանի ՆԳՆ փոխնախարար Վլադիմիր Բորցվաձեի հայտարարությամբ՝ Ախալքալաքում իրավիճակը կայուն է, և տեղում մոբիլիզացվել են առավելագույն ոստիկանական ուժեր, որոնք ձեռնարկում են համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ՝ հասարակական կարգի և անվտանգության պահպանման համար:
«Երեկ Ախալքալաքում տեղի ունեցած սպանության կապակցությամբ մեկ անձ ձերբակալվել է կանխամտածված սպանության և հրազենի ապօրինի ձեռքբերման և պահելու մեղադրանքով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 1983 թ. ծնված անձը ՝ փոխադարձ անհամաձայնության հողի վրա հրազենով դիտավորությամբ սպանել է 1993 թ. ծնված անձին: Սպանությունից հետո  առճակատումը վերաճել է խմբակային բռնությունների, որի հետևանքով վնասվել է մասնավոր գույքը: Նույն գործով հետաքննություն է իրականացվում խմբակային բռնությունների կազմակերպման և դրան մասնակցելու փաստի առթիվ, ձեռնարկվում են համապատասխան քննչական գործողություններ»,-հայտարարել է Վլադիմիր Բորցվաձեն:
Նրա խոսքով՝ օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկվում  խմբակային բռնություններին մասնակցած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր