00:00:00

ԱՄՆ-ում թոշակի անցած ոստիկանը 46 տարի անց գտել է իր վրա կրակած հանցագործին

00:50, 09 օգոստոս 2020 Աշխարհ

Հեռավոր 1974թ. Կոլորադոյի բանտերից մեկից փախուստի դիմած հանցագործը հայտնաբերվել է Նյու Մեքսիկոյի փոքրիկ քաղաքներից մեկում: Հատկանշական է, որ տղամարդուն հայտնաբերելու հարցում գխավոր դերակատարում է ունեցել ոստիկանը, որին նա տարիներ առաջ զենքով կրակել էր ու վիրավորել: Ինչպես նշում է The Guardian-ը, 77-ամյա Լուիս Արչուլետան ձերբակալվել է Էսպանյոլա քաղաքում, որտեղ ապրել է վերջին քառասուն տարին՝ Ռամոն Մոնտոյա անվան տակ: Աղբյուրը մանրամասնում է, որ 1971թ. Արչուլետան կրակել է Դենվերի ոստիկանության ծառայողի՝ Դարիլ Սինկուանտայի որովայնին: 1973թ. Արչուլետան դատապարտվել է ազատազրկման: Մեկ տարի անց նրան հաջողվել է փախուստի դիմել: Տեղեկանալով այդ մասին՝ Սինկուանտան, թոշակի անցնելով, սեփական հետաքննություն է սկսել՝ հույս ունենալով հայտնաբերել հանցագործին: «Քառասուն վեց տարի անց ես ստացա մի զանգ. այդ մարդն ինձ ասաց, որ կտա նրա հասցեն, ում փնտրում եմ»,-նշել է նախկին ոստիկանը՝ հավելելով, որ դրանից հետո Արչուլետան հայտնաբերվել ու ձերբակալվել է: «Շատ կցանկանայի նստել ու զրույցել հետը, բայց ով գիտե՝ միգուցե նա չցանկանա հետս խոսել»,-նշել է նախկին ոստիկանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր