00:00:00

Ռուսաստանը Ղրիմում զորքեր է կուտակում

01:25, 17 ապրիլ 2018 Աշխարհ

Ռուսաստանը ռազմական տեխնիկա է կենտրոնացնում Ղրիմում՝ փորձելով թերակղզին ռազմաբազայի վերածել: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը Կիևում կայացած անվտանգության XI ֆորումին, գրում է JAMNEWS-ը: «Թերակղզում С-400 զենիթահրթիռային համալիրի հզոր հրթիռներ են տեղակայված, որոնք կարող են ինքնաթիռ խոցել մեր երկրի ցանկացած կետում… Դա վկայում է այն մասին, որ ռուս ագրեսորը Ղրիմում հզոր ռազմական ներուժ է կուտակում ոչ միայն այնտեղ իր ներկայությունը պաշտպանելու համար», — ասել է նա: Տուրչինովի տվյալներով՝ Ղրիմում կենտրոնացված է ՌԴ մինչև 30 հազար զինվորական:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր