00:00:00

Թուրքիան առաջարկել է վերակառուցել Բեյրութի նավահանգիստը

21:18, 08 օգոստոս 2020 Աշխարհ

Թուրքական իշխանությունները պատրաստակամություն են հայտնել օգնել Լիբանանի իշխանություններին Բեյրութի նավահանգստի վերակառուցման հարցում, հայտնում է rbc.ru-ն՝ հիշեցնելով, որ օգոստոսի 4-ին տեղի ունեցած ավերիչ պայթյունից հետո նավահանգիստը գրեթե հողին է հավասարեցվել: Բացի այդ, Թուրքիայի իշխանությունները Լիբանանին առաջարկել են մինչ նավահանգստի վերակառուցումն օգտվել Միջերկրական ծովում գտնվող թուրքական Մերսին նավահանգստից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայ: «Թուրքիան պատրաստ է  վերակառուցել Բեյրութի լրջագույնս վնասված նավահանգիստն ու հարակից շինությունները», -ասել է պաշտոնյան: Հիշեցնենք, որ Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել: Պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, այդ թվում՝ հայկական համայնքի 13 ներկայացուցիչ, մինչդեռ վիրավորները 5000-ից ավելի են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր