00:00:00

Հանգստյան օրերին գործող գյուղմթերքի տոնավաճառը կվերաբացվի «Դալմա»-ի հարակից հատվածում

22:43, 07 օգոստոս 2020

Հանգստյան օրերին գործող գյուղմթերքի տոնավաճառը կվերաբացվի նոր վայրում՝ «Դալմա» առևտրի կենտրոնին հարակից հատվածում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ «Էկոնոմիկայի նախարարությունը նախորդ տարիներին տրամադրված գույքին ի հավելումն՝ այս տարի կտրամադրի մոտ 200 վաճառասեղան, 75 վրան, 100 կշեռք։ Կտրամադրվեն նաև անվանական քարտեր, որոնց վրա նշված կլինի, թե ֆերմերը որ մարզը և որ համայնքն է ներկայացնում՝ խուսափելու վերավաճառողների ինստիտուտից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր