00:00:00

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը գերազանցել է 160 000-ը

00:55, 08 օգոստոս 2020 Արևելք

ԱՄՆ-ում COVID-19-ի հետեւանքով մահվան դեպքերի թիվն ուրբաթ գերազանցել է 160 000-ը եւ կազմել է կորոնավիրուսի հետեւանքով բոլոր մահվան դեպքերի շուրջ մեկ քառորդը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով սեփական հաշվարկներին։ Ընդ որում՝ գործակալությունն ընդգծում է որ առաջիկայում երկրում նախատեսվում է բացել դպրոցները։ Երկրում վերջին տվյալներով գրանցվել է COVID-19-ի հետեւանքով 160 003 մահվան դեպք, վարակվել է 4. 91 մլն մարդ։ Կորոնավիրուսի հետեւանքով մահացությունը հատկապես բարձր է 23 նահանգներում։ Առավելագույն թվով մահվան դեպքեր են գրանցվել Կալիֆոռնիայում, Ֆլորիդայում եւ Տեխասում։ ԱՄՆ-ն աշխարհում զբաղեցնում է 10-րդ տեղը վիրուսով վարակվածների եւ մահացածների թվով։ Գործակալությունը նշում է, որ Սպիտակ տան՝ COVID-19-ի հարցերով համակարգող, բժիշկ Դեբորա Բիրքսը նախազգուշացրել է, որ Բոստոնը, Դետրոյթն ու Վաշինգտոնը կարող են բախվել կորոնավիրուսի նոր բռնկումների հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր