00:00:00

«Նրանց մուտքը պետք է ամեն գնով կասեցվի». Հունգարիայի վարչապետն ապօրինի ներգաղթյալներին «կենսաբանական սպառնալիք» է անվանել

22:43, 07 օգոստոս 2020 Աշխարհ

Բոլոր ապօրինի ներգաղթյալները, որոնք նոր տեսակի կորոնավիրուսային համավարակի ֆոնին փորձում են Հունգարիայի տարածք ներթափանցել, բնակչության առողջության համար լուրջ վտանգ են ներկայացնում և կրում են որոշակի «կենսաբանական վտանգ»: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Ինչպես նշում է tass.ru-ն, երկրի վարչապետն ընդգծել է, որ կորոնավիրուսային վարակի տարածման պայմաններում ներգաղթյալների որոշակի խմբի կարելի է դիտարկել որպես «կենսաբանական զենք», այդ իսկ պատճառով Օրբանը համոզված է, որ նրանց ներթափանցումը Հունգարիայի տարածք պետք է «ամեն գնով» կասեցվի: Այնուհանդերձ՝ Օրբանը գտնում է, որ ոչ բոլոր ներգաղթյալներն են վտանգավոր: Բայցևայնպես, քանի դեռ նրանք կորոնավիրուսի թեստ չեն հանձնել, շարունակում են վարակման հավանական աղբյուր համարվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր