00:00:00

Հայկական «Superannotate» ստարտափը 3 մլն ԱՄՆ դոլար ներդրում է ստացել

19:50, 07 օգոստոս 2020

Հայկական «Superannotate» ստարտափը համավարակի պայմաններում կարողացել է 3 մլն ԱՄՆ դոլար ներդրում ստանալ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Ընկերության ստեղծած անոտացիոն գործիքը, որի հիմքում ընկած է արհեստական բանականությունը, օգտագործվում է բազմաթիվ ոլորտներում՝ ինքնագնաց մեքենաներից մինչև անվտանգության համակարգեր և առողջապահություն: Հետագա հաջողություններ եմ մաղթում SuperAnnotate-ի թիմին: Համոզված եմ, որ նորարարությունների, գիտական ներուժի ու ձեռնարկատիրական ճկուն մտքի համակցությունը Հայաստանում նոր որակի տնտեսության ստեղծման հիմքն է», – նշել է Ավինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր