00:00:00

Վրաստանում մինչև 17 տարեկան երեխաներն ուսումնական տարվա սկզբին 200 լարի օգնություն կստանան. Գիորգի Գախարիա

23:28, 07 օգոստոս 2020 Աշխարհ

Վրաստանի՝ մինչև 17 տարեկան քաղաքացիները միանվագ 200 լարիի օգնություն կստանան։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան.տեղեկացնում է  aliq.ge-ն։
Գախարիայի խոսքով՝ երեխաների համար սոցիալական օգնությունը կտրվի ուսումնական տարվա սկզբին։ «Տնտեսական ճգնաժամի պայմաններում մեր քաղաքացիները՝ մինչև 17 տարեկան երեխաները պետության կողմից միանվագ 200 լարիի օգնություն կստանան, և սա կլինի  ճգնաժամի ընթացքում ամենակարևոր սոցիալական օգնությունը երեխաների համար։ Վրաստանի՝ մինչև 17 տարեկան բոլոր քաղաքացիները կստանան միանվագ օգնություն 200 լարիի չափով և սա կիրականացվի ճգնաժամի ընթացքում մեր երեխաներին աջակցության ծրագրի շրջանակներում»,- հայտարարել է Գախարիան։ Գախարիայի խոսքով՝ երեխաների համար սոցիալական օգնությունը կտրվի ուսումնական տարվա սկզբին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր