00:00:00

Եվրոպայում դժողխային շոգ է սպասվում

23:17, 07 օգոստոս 2020 Աշխարհ

Առաջիկա օրերին Արեւմտյան Եվրոպայի մի շարք երկրներում դժոխային շոգ եղանակ է սպասվում, հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Ֆրանսիական օդերեւութաբանական ծառայությունները շոգի գագաթնակետն ակնկալում են ուրբաթ օրը: Ավելի քան 40 դեպարտամենտում վտանգի բարձր մակարդակ է հայտարարվել: Օգոստոսի 7-ին Ֆրանսիայի արեւմտյան մասերում ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ 42 աստիճան: Փարիզում եւ մայրաքաղաքային մարզում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ 35 աստիճան: Ուրբաթ օրն Անգլիայում սպասվում է տարվա ամենաշոգ օրը: Օդերեւութաբանները չեն բացառում, որ կարող է ավելի շոգ լինել, քան 2019 թվականի հուլիս ամիսը, երբ գրանցված 38.7 աստիճան ռեկորդային տաքություն էր գրանցվել: Հանգստյան օրերին շոգ եղանակ է սպասվում նաեւ Բելգիայում, որտեղ կիրակի օրը` օգոստոսի 9-ին, երկրի մի շարք մասերում ջերմաստիճանը 14 աստիճանով կբարձրանա օգոստոսին հատուկ միջին ցուցանիշից: Նիդերլանդներում, մասնավորապես` Ամստերդամում, հանգստյան օրերին սպասվում է մինչեւ 32 աստիճան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր