00:00:00

Եղանակը Հայաստանում

18:35, 07 օգոստոս 2020

Հանրապետության տարածքում օգոստոսի  8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 11-12-ի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 7-9-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 11-12-ը նույնքան կնվազի:  Ինչպես  տեղեկացրեցին «Հայպետհիդրոմետ»-ում, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի + 19 + 21, վաղը ցերեկը + 33 + 35 աստիճան: Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը - + 11 + 16, ցերեկը - + 22 + 27, Կոտայքի լեռներում՝ գիշերը - + 11 + 16, ցերեկը - + 22 + 27, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը - + 17 + 20, ցերեկը - + 32 + 35, Սևանա լճի ավազանում՝ գիշերը - + 11 + 16, ցերեկը - + 22 + 27, Լոռիում՝ գիշերը - + 12 + 17, ցերեկը - + 23 + 28, Տավուշունմ՝ գիշերը - + 16 + 21, ցերեկը - + 27 + 32, Արագածոտնի լեռներում՝ գիշերը - + 11 + 16, ցերեկը - + 22 + 27, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը - + 17 + 20, ցերեկը - + 33 + 35, Արարատում՝ գիշերը - + 17 + 21, ցերեկը - + 33 + 36, Արմավիրում՝ գիշերը - + 17 + 21, ցերեկը - + 33 + 36, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը - + 11 + 16, ցերեկը - + 22 + 27, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը - + 17 + 21, ցերեկը - + 33 + 36, Սյունիքի հովիտներում՝ գիշերը - + 20 + 25, ցերեկը - + 30 + 35, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը - + 13 + 17, ցերեկը - + 22 + 26, Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը - + 13 + 17, ցերեկը - + 22 + 26 (հովիտներում՝ գիշերը - + 20 + 25, ցերեկը - + 30+ 35):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր